Հեռախոս: +374 11 422 422
Մենք հույս ունենք, որ դուք գոհ կլինեք ձեր գնումից: Այնուամենայնիվ, եթե առաքումից հետո պարզում եք, որ դրանք ձեր պատվիրած ապրանքները չեն (օրինակ ՝ գույնը կամ ձևակերպումը սխալ է), կամ պատվերը թերի է, կամ ապրանքն ստանալիս վնասված վիճակում է, խնդրում ենք տեղեկացնել մեզ անմիջապես +374 11 422 422 հեռախոսահամարով:
1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով «Գնորդն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, Գնորդն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում:
2. Ապրանքը 14-օրյա ժամկետում ենթակա է վերադարձման այն դեպքում, եթե այն նոր վիճակում է, չի վնասվել և գտնվում է բնօրինակ փաթեթավորմամբ: Ընկերությունն իրավունք ունի հրաժարվելու ապրանքն ընդունել 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը Գնորդի կողմից վերադարձվում է վնասված կամ առանց բնօրինակ փաթեթավորման: 14-օրյա ժամկետից հետո ապրանքը չի կարող ետ վերադարձվել: