Ծանոթացե՛ք կախարդական յունիկոռնին՝ ամենափոքրիկների ամենամտերիմ ընկերոջը։ Նրա գունավոր տեսքը միանգամից գրավում է երեխայի սիրտը։ Նա ունի վարդագույն մազիկներ, կապույտ փայլուն եղջյուր և մեծ, բարի աչքեր։

Հարմար է նստելու, խաղալու ու պատկերացումները զարգացնելու համար։ Հետը գալիս են նաև գունավոր խաղալիք գազարներ՝ ավելի հետաքրքիր խաղերի համար։

Յունիկոռնը պարզապես էլեկտրագնաց չէ․ նա արձագանքում է քնքուշ շոյանքին։ Երբ շոյում ես նրա գլուխը՝ նա ձայն է հանում, կարծես ուրախանա քո ուշադրությունից։ Իսկ երբ խաղալիք գազարը տալիս ես նրան՝ նա ծամում է ու «ուտում»։

Այս կախարդական ընկերն օգնում է երեխաներին զարգացնել երևակայությունը, սովորեցնում հոգալ կենդանու մասին և ամենօրյա խաղերին ավելացնում է հեքիաթային մթնոլորտ։

 

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան

Եղիր առաջին գնահատողը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով